Երկրորդփ ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by arsenkhachatryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on January 31, 2021

Բարև ձեզ, ես Արսեն Խաչատրյանն եմ։ Այժմ ես կամփոփեմ իմ երկրորդ ուսումնական շրջանը։ Հունվար ամսին ես մասնակցեցի  դիջիթեք ստուգատեսին, որի ընթաքում սովորեցի մուվի մեյքեր մոնտաժային ծրագրով աշխատել։ Մենք նաև դիտեցինք երկրաշարժի մասին շատ հետաքրքիր ֆիլմ, որից շատ բան սովորեցինք։ Հունվար ամսին մենք իրականացրեցինք նաև բնագիտատեխնիկական նախագիծ, որի ընթաքում հին իրին տվեցինք նոր կյանք։ Օրինակ ես պատրաստեցի վազա հին սրբիչից ցեմենտի օգնությամբ։ Այս ամիս մենք այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան։

Այս ամիս երկու անգամ գնացինք մարզասահլիճ մարզվելու։ Ինչպես նաև գնացինք Ապարանի ջրամբար և շատ հավես օր ունեցանք։

Իմ մասին

0

Posted by arsenkhachatryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Uncategorized | Posted on January 19, 2021

Ես ութ տարեկան եմ։ Մեր ընտանիքում մայրիկս և հայրիկս հասակակիցներ են, նրանք երկուսն էլ երեսուներկու տարկան են։Մեր ընտանիքում ամենափոքրը իմ եղբայրն է նա չորս տարեկան է։Մեր  դասարանում կա քսանչորս սովորող։Մեր դասարանում կա տասնմեկ աղջիկ և տասներեք տղա։Երբ մեծանամ հարյուր տարեկան եմ դառնալու։ Երբ փոքր էի զրօ տարեկան էի։

 

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by arsenkhachatryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on January 16, 2021

Ողջույն, ես Արսեն Խաչատրյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Սովորում  եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 3-1 դասարանում։ Իմ ուսուցիչն  է ընկեր Տաթևը։ Առաջին դասարանից մենք ունենք մեր անձնական համակարգիչները և դրանցով ենք աշխատում։ Առաջին  դասարանում ընտրությունս եղել է մաթեմատիկա և նկարչություն, իսկ  երկրորդ դասարանում ես ընտրել եմ սպորտ։ Իմ բլոգը բացվել է 2020 թվականին, երկրորդ դասարանի վերջում։ Բլոգումս կան մայրենիի, անգլերենի, ռուսերենի, մաթեմատիկայի բաժիններ և նախագծեր։ Բլոգումս ես տեղադրում եմ վիդեոներ մեր ճամփորդություններից, իմ պարապմունքներից, նաև իմ տնային առաջադրանքները։ Ես հաճախում եմ լողի։ Մեր դպրոցում մեզ սովորեցրել են Teams հարթակով աշխատել։ Մենք կարող ենք հանդիպել Teams հարթակով և իրար զանգել։ Մեր դասերն էլ ենք այդպես արել։

Ես մասնակցել եմ մայրենիի, մաթեմատիկայի, ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբերին։ Իսկ երրորդ դասարանում ես ընտրել եմ սպորտ և քանդակագործություն։ Քանդակագործությունը ինձ շատ հետաքրքիր է։ Ես նաև մնում եմ երկարօրյա։ Շատ հետաքրքիր է անցնում մեր օրը։

Skip to toolbar