Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by arsenkhachatryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on January 16, 2021

Ողջույն, ես Արսեն Խաչատրյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Սովորում  եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 3-1 դասարանում։ Իմ ուսուցիչն  է ընկեր Տաթևը։ Առաջին դասարանից մենք ունենք մեր անձնական համակարգիչները և դրանցով ենք աշխատում։ Առաջին  դասարանում ընտրությունս եղել է մաթեմատիկա և նկարչություն, իսկ  երկրորդ դասարանում ես ընտրել եմ սպորտ։ Իմ բլոգը բացվել է 2020 թվականին, երկրորդ դասարանի վերջում։ Բլոգումս կան մայրենիի, անգլերենի, ռուսերենի, մաթեմատիկայի բաժիններ և նախագծեր։ Բլոգումս ես տեղադրում եմ վիդեոներ մեր ճամփորդություններից, իմ պարապմունքներից, նաև իմ տնային առաջադրանքները։ Ես հաճախում եմ լողի։ Մեր դպրոցում մեզ սովորեցրել են Teams հարթակով աշխատել։ Մենք կարող ենք հանդիպել Teams հարթակով և իրար զանգել։ Մեր դասերն էլ ենք այդպես արել։

Ես մասնակցել եմ մայրենիի, մաթեմատիկայի, ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբերին։ Իսկ երրորդ դասարանում ես ընտրել եմ սպորտ և քանդակագործություն։ Քանդակագործությունը ինձ շատ հետաքրքիր է։ Ես նաև մնում եմ երկարօրյա։ Շատ հետաքրքիր է անցնում մեր օրը։

Write a comment

Skip to toolbar